Լուրեր
Ա. Խզմալյան. «Դժվար է երևակայել, թե քանի մարդ է ձեր շնորհիվ կատարելագործել իր միտքը և բացահայտել իմացության աշխարհը»

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Օրվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառումն սկսվել է 1 րոպե լռությամբ՝ ի

Դաշնակահար Արթուր Գրիգորյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։ Սեպտեմբերի 20-ից 30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Վերջին տարիներին գրադարաններ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքի շնորհիվ ավանդական գրադարանը հարստացել է էլեկտրոնային պաշարներով՝ վերածելով դրանք համապարփակ տեղեկատվության կենտրոնների: Դրան զուգահեռ՝ գրադարանային ծառայությունները թևակոխել են բոլորովին նոր փուլ: Համացանցի

Անցկացվում է Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

2021 թ. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն անցկացնում է ավանդական դարձած Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Միջոցառումը կրում է «Հայոց պետականություն.

Ամփոփվել են Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 28-ի N 1627-Ա/2 հրամանով հաստատվել է 2021 թ. հուլիսին հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի մրցույթի արդյունքում ֆինանսավորման

Մեկնարկում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 7-ին կմեկնարկի Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը, որն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Երևանի Վ. Մոկացյանի անվան երաժշտական

«Գենետիկա XXI» կլոր սեղան՝ Գիտությունների ազգային ակադեմիայում

Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Գենետիկա XXI» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էին ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակում: Միջոցառման անցկացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն

Հայ գիտնականն արժանացել է Նոբելյան մրցանակի

Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով 2021 թ․ Նոբելյան մրցանակը շնորհվել է Արտեմ Պատապուտյանին և Դևիդ Ջուլիուսին: Մրցանակը շնորհվել է շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար: Արտեմ Պատապուտյանը (Ardem Patapoutian) ծնվել է 1967 թ.-ին Բեյրութում։ Հետագայում նրա ընտանիքը

Ամփոփվել է Գեղարքունիքի մարզի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացված «Ափդեյթ» ծրագիրն ամփոփվել է՝ «10 երգ Գեղարքունիքից» գրքույկի շնորհանդեսով: Ծրագրի ընթացքում հավաքագրված երգերից մասնագիտական խումբն ընտրել է 10 երգ և դրանց տեքստերն ու նոտաները տպագրել