Լուրեր
Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ից 15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ​​ժանրեր:

Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանը

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր եվրոպական ոդիսական» նախագծին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական

Քննարկվել են Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան հանրային հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության երկրներում վարկային գործառնությունների հարցերով բաժնի ղեկավար Մաթեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի

Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ  մրցույթը

2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/:

Դրամաշնորհային մրցույթ՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին. ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ, մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ

«Երաժշտություն պատերազմի ժամանակ». Կիրիլ Գերշտեյնի և Ռուզան Մանթաշյանի բացառիկ համերգը Երևանում

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Երաժշտություն պատերազմի ժամանակ» խորագրով բացառիկ համերգ՝ աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի և ժամանակակից օպերային արվեստի փայլող աստղ, մեծ ճանաչում ունեցող սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությամբ։ Հնչել են Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ռավելի ստեղծագործություններից։

Լրացուցիչ ֆինանսավորում թատերահամերգային կազմակերպություններին՝ ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման արդյունքում

ՀՀ կառավարության նախորդ շաբաթվա որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում, որի արդյունքում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին և Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնին կհատկացվեն հավելյալ միջոցներ՝ փաստացի

«Ֆրանսիական ռիթմեր». նորարարական ցուցադրություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Տերյան» մշակութային կենտրոնն իրականացնում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնամասշտաբ ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Ստրասբուրգ քաղաքում կայացել է ցուցադրություն՝ միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը: Նախագծի

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Ջաջուռ

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի նիստերի դահլիճից կտեղափոխվեն Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան («Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ): Որմնանկարների տեղափոխման աշխատանքները սկսվել են գարնանը, և այդ նպատակով