Լուրեր
Տեղի կունենա «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի էպոսասացության հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը կեզրափակվի ս. թ. հոկտեմբերի 5-ին էպոսասացության հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլով, որը տեղի

«Տարվա եղանակներ». Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Գինեսի ռեկորդակիր, ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով

2019 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգը: Համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ,

Էդուարդ Թոփչյանը հանդես կգա լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում (Ամստերդամ): Նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Այն նվագախմբի հետ Թոփչյանի երրորդ համագործակցությունն է. այս նվագախմբի

Արտո Չաքմաքչյանի հիշատակը միշտ վառ կմնա արվեստակիցների, հարազատ ժողովրդի և սերունդների հիշողության մեջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին, 86 տարեկանում կյանքից հեռացել է քանդակագործ, նկարիչ Արտո (Հարություն) Սուրենի Չաքմաքչյանը: Արտո Չաքմաքչյանը ծնվել է 1933 թվականին Կահիրեում (Եգիպտոս): Քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկանից։ 1948

Կամերային ցուցահանդեսներ. կբացվի Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու անհատական ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կամերային թատրոնը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ին Երևանի պետական կամերային թատրոնի «Երկաթ» սրահում (հասցե՝ Մաշտոց 58) «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքի շրջանակում կներկայացնի հայ գեղանկարիչ Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու ստեղծագործությունները: Ցուցահանդեսում կներկայացվեն Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու գեղանկարչական

Հայաստանի պարի պետական անսամբլը մենահամերգով հանդես է եկել Թբիլիսիում

ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը մենահամերգով հանդես է եկել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնում: Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, պատգամավորներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր այրեր, հայ և

Ամփոփվել են «Արարատի հայացքով» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկա են գտնվել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նշվող Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի և Խաչատուր Աբովյանի` Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակի հանդիսությանը: Հանդիսությանը մասնակցել է նաև Օհայոյի համալսարանի պատմաբան Պիետրո Շաքարյանը և

Հայտնի են «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների հաղթողները

Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևանի դպրոցների 22 թիմեր՝ զինվորական ղեկավարների ուղեկցությամբ, մասնակցել են «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների եզրափակիչ փուլին: Սեպտեմբերի 27-29-ը «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական կազմակերպության Նուբարաշենի հրաձգարանում անցկացված մրցման (50 մետր, ТОЗ-8 հրացաններ) անհատական պայքարում հաղթել

Անցկացվել է «Հանրապետական մարզական փառատոն» մրցույթը

Հայաստանի 48 քաղաքային համայնքներում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 10-26-ը անցկացվել է «Հանրապետական մարզական փառատոն» մրցույթը: Շուրջ 20.200 մասնակից պայքարել է 7 մրցաձևում՝ ՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և 1000 մ մասսայական