ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկա են գտնվել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նշվող Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի և Խաչատուր Աբովյանի` Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակի հանդիսությանը:

Հանդիսությանը մասնակցել է նաև Օհայոյի համալսարանի պատմաբան Պիետրո Շաքարյանը և հանդես եկել ելույթով։

«Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել «Արարատի հայացքով» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը: Գլխավոր մրցանակների են արժանացել Հարություն Ստեփանյանը (150․000 դրամ), Անուշ Կարաքեշիշյանը (100․000 դրամ), Էդուարդ Մկրտչյանը (Արևմտյան Հայաստանի ուղեգիր)։

«Արարատյան վերելք-190» հոբելյանական ցուցապաստառի վրա կիրառվել է AR mobile տեխնոլոգիան` «Խաչատուր Աբովյան» ֆիլմից արարատյան տեսարանի հատվածով։

«Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մինչև տարեվերջ։