Լուրեր
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը

ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի N 731-Ն որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։ Արգելոցի ստեղծումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ

«Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» պրեմիերան՝ Մայր թատրոնի 100-ամյակի գլխավոր իրադարձություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 26-ին տեղի է ունեցել Բերթոլթ Բրեխթի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման առաջնախաղը՝ որպես Մայր թատրոնի 100-ամյակի գլխավոր իրադարձություն։ Ներկայացման բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն

Համերգ՝ նվիրված Վահագն Պապյանի 65-ամյակին

Մայիսի 27-ին` ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի ծննդյան 65-ամյակին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան:

ՀՀ կառավարության հատկացումները՝ Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի և Կրասարի կամրջի վերականգնման համար

Մայիսի 26-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների (44.119.600 ՀՀ դրամ՝ ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունները) և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կրասարի կամրջի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԵԱՏՄ երիտասարդական օրակարգի ձևավորման նպատակով առաջարկներ է ներկայացրել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին: Ելույթ ունենալով «Ռազմավարություն - 2025. Երիտասարդության հայացքը ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ» խորագրով քննարկման ժամանակ` նա շեշտել է, որ վերջին տարիներին երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես մտել է միջազգային խոշոր

Բացվելու է «Խրամատային գեղարվեստ» հանրապետական ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվելու է «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Արցախյան պատերազմի մասնակից և նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները:

Վանաձորում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թ. մայիսից մինչև հոկտեմբեր իրականացնելու է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական

ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստում ցուցադրվել է անցյալ տարի Կապանում տեղի ունեցած «100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթի տեսանյութը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ է, մասնակցել է ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին: Առցանց ձևաչափով անցկացված նիստին մասնակցել են Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից,