Լուրեր
Գիրք նվիրելու օր. Արաքսիա Սվաջյանն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

Գիրք նվիրելու օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Թանգարանը հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, որը Երևանի թիվ 194 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներին պատմել է իր հեղինակած հեքիաթներից մեկը՝

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել

Մանկավարժական կրթության բարեփոխումն առանցքային խնդիր է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

Պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թ․ առաջին նիստին պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով: Հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի քարայր (ուշ միջնադար), Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի 5-6-րդ դդ.

Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում և թանգարաններում

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 16-20-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական

Քննարկվել են 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում անցկացվող միջոցառումները

«Գավառը՝ ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գավառ համայնքում քննարկվել են նախատեսվող միջոցառումների մանրամասները, ընթացակարգերը, ժամկետները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության

Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ների մասնագետները հերթական շրջայցն են կատարել մի շարք հուշարձաններում: Այցի ընթացքում տեղում քննարկվել և հստակեցվել են Աղձքի հայոց արքաների

Քննարկվել են Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության հնարավորությունները

ԱՄԷ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան։ Նախարարը շրջայց է կատարել թանգարանում, դիտել ցուցադրությունը, ինչպես նաև հանդիպել տնօրեն Մանուել Ռաբատեի հետ։ Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի «Լուվրի» և

Ժաննա Անդրեասյանն ԱՄԷ մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ մշակույթի նախարար Ն.Գ. Շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ֊ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։ ԱՄԷ մշակույթի նախարարը ողջունել