Լուրեր
ԿԳՄՍՆ-ն ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2023 թվականի հունվարի 30-ը ներառյալ՝ ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր:

Բուհական համակարգում աստիճանաբար կներդրվեն դասավանդման և ուսումնառության նոր մեթոդներ․ փորձագիտական քննարկում՝ ԵՊՀ-ում

ԵՊՀ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ու Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպվել էին «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպում և պանելային քննարկում։ Քննարկմանը մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել

Գերմանիայում անցկացվել է «Հայաստանի երեկո» միջոցառումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տեղի են ունեցել հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Երկօրյա համերգները կայացել են Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում և

«Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրությամբ կներկայացվեն հայկական գորգերի եզակի օրինակներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ նոյեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։ Ցուցադրությանը կներկայացվեն գորգերի, կարպետների, աղամանների, անկողնապարկերի,

Մադրիդի և Մասարիկի համալսարաններում բացվել են հայագիտական ամբիոն և կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Ըստ այդմ՝ արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից

«Կանխարգելման և արտակարգ իրավիճակների պլաններ» թեմայով դասախոսություններ և փորձի փոխանակում՝ մշակութային հաստատությունների ներկայացուցիչների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ Հայաստանի մշակութային հաստատությունների մասնագետների համար կազմակերպում է «Կանխարգելման և արտակարգ իրավիճակների պլաններ» թեմայով դասախոսությունների և փորձի փոխանակման շարք: Դասախոսությունների շարքը միջազգային փորձին ծանոթանալու և այն տեղայնացնելու

Նախագիծ. պետության համար առաջնահերթ մասնագիտություններով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք կառույցներ և կոթողներ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որտեղ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի

Վահրամ Դումանյանն ընդունել է միջազգային առարկայական օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 2022 թվականին 7 առարկայի գծով միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտներին։ Այս տարի հայ աշակերտները ռեկորդային՝ 21 մեդալ են նվաճել տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներում։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ