Լուրեր
Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգի նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջից: Փաստաթղթով հստակեցվում է վարչատնտեսական

Բելառուսում ներկայացվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության փորձը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է «ԱՊՀ երկրների ոչ նյութական ժառանգության պահպանումը գլոբալ մարտահրավերների համատեքստում» միջազգային գիտագործնական սեմինարը, որին մասնակցել են նաև ՀՀ ներկայացուցիչները: Սեմինարին զեկույցներով հանդես են եկել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ոչ նյութական մշակութային

Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը ներկայացել է տաղավարով և պատանի երաժիշտների համերգներով

Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գա­գաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա­հութ­յունը փոխանցել է Թունիսին: Գագաթնաժողովի շրջանակում Թունիսի Ջերբա քաղաքում գործել է Ֆրանկոֆոնիայի ավան, որին Հայաստանը ներկայացել է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը

Կառավարությունը գումար է հատկացրել 96 դպրոցի շենքային պայմանների, 114 դպրոցի և 8 մանկապարտեզի գույքային բարելավման համար

Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի մի շարք որոշումներով փոփոխություն է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022

Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել է բուհերին դրամաշնորհների տրամադրման Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը՝ ԲՏՃՄ (STEM) ուղղությամբ։ Բուհերին դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված բյուջեն կազմում է

Դասագրքերի համապատասխանությունը գնահատող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով ձևավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու հայտերի ընդունում: Հանձնաժողովների գործունեության նպատակն է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթում

«Չարենցն ու իր ժամանակաշրջանը». գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին

2022 թ. նշվում է մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ե. Չարենցի տուն թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ նոյեմբերի 23-25-ն անցկացվում

Կայացել է «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը: Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստանի թանգարաններին՝ հուշանվերային արտադրանքը որպես

Նախագիծ. կհստակեցվի հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Համաձայն հիմնավորման՝ գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը