ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբեր 19-ին` Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտական ինստիտուտի (Tokyo National Research Institute for Cultural Properties) գլխավոր տնօրեն Տակամասա Սաիտոյին, կոնսերվացման նախագծի բաժնի վարիչ Կեն Կանաիին, հնագիտության գիտաշխատող Հիրո Կանշային և ճապոնացի
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Լիլիթ Ամիրջանյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Եկայք առ իս…» խորագրով: Կներկայացվեն մանրանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը: Մուտքն ազատ է:
Բելգիայի Բրասսատ քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որին մասնակցել է 14 երկրի 84 մարզիկ: Մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Գևորգյանը հանդես է եկել 60 կգ քաշային կարգում, որում մեդալների
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի համագործակցությամբ՝ Հայաստանի գրողների միությունը՝ հոկտեմբերի 11-15-ը իրականացրել է «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնը: Փառատոնին մասնակցել են գրողներ ու թարգմանիչներ տարբեր երկրներից. Վահիդ Նադեր (Գերմանիա), Ղավամեդդին Ռազավիզադե, Վարանդ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը` հոկտեմբերի 20-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կիրականացնեն սիրիահայ վարպետների ձեռարվեստի «Սիրիահայ արվեստի ծիլը» խորագրով ցուցահանդես: Կներկայացվեն սիրիահայ 20 վարպետների արվեստի և արհեստի
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում հոկտեմբերի 15-ը սպորտային է եղել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սպորտլանդիա», որին մասնակցել են կրթահամալիրի 5-9-րդ դասարանների աշակերտները: Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը,
Հոկտեմբերի 16-ին` ժամը 14:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կկայանա «Նվիրում Մաեստրոյին. Գեորգի Բուդաղյան-120» խորագրով միջոցառում: Հայ մեծանուն դիրիժորի և երաժշտական բազմակողմանի գործչի կյանքի և գործունեության առանցքային դրվագները կներկայացնի տուն-թանգարանի գիտաշխատող Հասմիկ Համբարյանը: Համերգային բաժնում ելույթ կունենան դաշնակահարուհի Գայանե Ասլանյանը և Գ. Բուդաղյանի