Լուրեր
Հաստատվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի կանոնակարգը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադան: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ անցկացված կազմկոմիտեի նիստում հաստատվել են օլիմպիադայի կանոնակարգը, ինչպես նաև օլիմպիադայի շրջանակում իրականացվող

Մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանը 88 տարեկան է

Այսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը։ Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Գյումրիում։ 1960-ականներին ուսանել է Մոսկվայի համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտում (ՎԳԻԿ), որտեղ ձևավորվել են նրա գեղագիտական հայացքներն

Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների հետ այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի մի խումբ դպրոցականների հետ այսօր այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Այցին մասնակցել են

Հոգևոր երաժշտության փառատոնի մասնակից երգչախմբերի սաները պարգևատրվել են շնորհակալագրերով

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում հունվարի 6-ին անցկացված Հոգևոր երաժշտության երրորդ փառատոնի մասնակից երգչախմբերի շնորհակալագրերի հանձնման արարողությունը։ Շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Արտաշատ համայնքի

Ակվարելային նկարը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ «Արվեստա» ընկերությունը Գյումրիում իրականացրել է «Հայաստանի գույներ» ակվարելի միջազգային փառատոնը, որի շրջանակում ստեղծված երկու ակվարելային նկարներից մեկը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը, մյուսը՝ Հայաստանի նկարիչների միությանը: Նվիրատվության արարողությանը ներկա են եղել նախարար

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը: Ժաննա

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Նախարարը հանդիպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լավագույն ընթերցողներին

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: