Լուրեր
Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) հետ 

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) և ՀՀ գիտության կոմիտեի միջև 2019 թ. հուլիսին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում 2020 թ. փետրվարին ստորագրվել է ֆինանսական պարտավորությունների մասին պայմանագիր, որով սահմանվել են հուշագրով ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։ Կյանքի շտրիխ կոդավորման

Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի

Թատերահամերգային կազմակերպությունների տարածքներում ծառայությունների մատուցման կարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է թատերահամերգային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքներում երրորդ անձանց ծառայությունների մատուցման կարգը: Նորմատիվ իրավական ակտով սահմանվում է, թե թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպություններն ինչ ընթացակարգով, որ դեպքերում,

ՀՊՍՆ և ջութակահար Ֆյոդոր Ռուդինը կներկայացնեն Վիվալդիի, Պիացոլլայի ստեղծագործություններից

Փետրվարի 27-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա ճանաչված ջութակահար‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր‚ այդ թվում նաև Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Փետրվարի 25-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Մառլեն Արթուրի Յոլչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն

Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին եզակի համերգով հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ

Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին փետրվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու

ԱՀ նախագահ Ա․ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը: ԱՀ նախագահը կարևորել է Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների համագործակցությունը՝ ընդգծելով, որ պետք է շարունակել

ԵՊՀ-ում կգործի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն

Երևանի պետական համալսարանում կգործի ժամանակակից սարքավորումներով համալրված Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ՝ ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում: Կենտրոնի ստեղծումը և