
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Նախագահ Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը շրջել են թանգարանի՝ մշտական և ժամանակավոր ցուցադրության սրահներում, մեծ հետաքրքրությամբ դիտել ժողովրդական արվեստի բացառիկ ցուցանմուշները: