ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մայիսի 17-ին ներկա է եղել Գյումրիում «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը բացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող

Սիրելի´ թանգարանագետներ և թանգարանային գործի աշխատակիցներ, 1977 թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) իր 11-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ այդ օրը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել», որն առավել

Մայիսի 18-ին՝ Ժամը 18։00-ին, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կբացվի «Երևանյան էտյուդներ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները։ Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 120 մասնակից, լուսանկարների ընդհանուր թիվը 400 է։ Մրցույթին մասնակցել են նաև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր ընդունել է երիտասարդական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավմանը և ուսանողական

Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում կայացել են մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը: Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել 13 հայազգի

«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության թանգարանում կներկայացնի բացառիկ ցուցադրություն։ Առաջին անգամ և միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը։

«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 17-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկատարի Ալեքսանդր Սպենդիարյանի «Կոնցերտային վալսը», «Կոնցերտային նախերգանքը», «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, ինչպես նաև Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիան, որը հնչելու է

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների, թանգարանների, գրադարանների ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը,

Մ. Սարյանի տուն-թանգարանում մայիսի 14-ից մինչև հոկտեմբերի 15-ը կգործի ականավոր կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական և երաժշտական գործիչ Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Մարտիրոս Սարյան. հայրական սեր» խորագրով ցուցահանդեսը: Կներկայացվեն Մարտիրոս Սարյանի գեղանկար և գրաֆիկական