Մայիսի 18-ին՝ Ժամը 18։00-ին, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կբացվի «Երևանյան էտյուդներ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները։

Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 120 մասնակից, լուսանկարների ընդհանուր թիվը 400 է։ Մրցույթին մասնակցել են նաև լուսանկարիչներ Ֆրանսիայից, Ռուսաստանից և Վրաստանից։

Մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում ընտրվել են 32 հեղինակներ, որոնց լուսանկարչական աշխատանքները կմասնակցեն «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին։