Միջազգային առարկայական օլիմպիադան և «Տաղանդների դաշինք» միջազգային ստեղծագործական նախագծի կազմկոմիտեն հրավիրում են 8-22 տարեկան աշակերտներին և ուսանողներին մասնակցելու միջազգային բազմամասնագիտական օլիմպիադային և «Ոսկե Տուլպար» խորագրով երաժշտական մրցույթին, որոնք կանցկացվեն 2023 թվականի հունվարին: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը: Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ներկա է եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրության բացմանը: Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Անատոլի Ավետյանին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, նրա հետ շրջել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներ) ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը Հայաստանի Հանրապետության՝ 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար: Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022 թվականի մրցույթը. հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգում
Դեկտեմբերի 11–ին՝ ժամը 18։00–ին, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալու է ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի բազմավաստակ դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հ․ Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմ, որտեղ ներկայացված են հատվածներ
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Հայ մարզուհին, որը հանդես է եկել B խմբում, երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով զբաղեցրել
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների կառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին կազմակերպում է «Պահպանության ռազմավարության և կառավարման պլանների ուղղությամբ կարողությունների զարգացում» խորագրով աշխատաժողովը: Ծրագրին մասնակցելու
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 4-7-ը կայացել է «Մենք միասին ենք» միջազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Համաժողովի խորագիրն էր «Համագործակցություն հանուն ընդհանուր նպատակների». այն միավորել էր ավելի քան 10