Դեկտեմբերի 11–ին՝ ժամը 18։00–ին, Գյումրու Վ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալու է ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի բազմավաստակ դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում։

Միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հ․ Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմ, որտեղ ներկայացված են հատվածներ նրա խաղացած և բեմադրած ներկայացումներից:

Հովհաննիսյան արտիստի մասին կխոսեն տարբեր ոլորտների գործիչներ՝ Գյումրիից և Երևանից։ Հաջորդիվ հանդիսատեսին կներկայացվի Հ․ Հովհաննիսյանի լավագույն ներկայացումներից՝ Ա․ Պետրոսյանի «Արշիլ Գորկի» դրաման։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։