Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը ու ռազմավարության գործողությունների պլանը։ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը ներառում է զանգվածային, մանկապատանեկան և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ապրիլից-նոյեմբեր իրականացրել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը,
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 96 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։ Հակոբ Մկրտչյանը, որը 2019 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, երկամարտի 368
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի ու «Վրացական սինֆոնիետտա» Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի համատեղ
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը։ Անդրանիկ Կարապետյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 352 կգ (166+186) արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Նա
Միջազգային առարկայական օլիմպիադան և «Տաղանդների դաշինք» միջազգային ստեղծագործական նախագծի կազմկոմիտեն հրավիրում են 8-22 տարեկան աշակերտներին և ուսանողներին մասնակցելու միջազգային բազմամասնագիտական օլիմպիադային և «Ոսկե Տուլպար» խորագրով երաժշտական մրցույթին, որոնք կանցկացվեն 2023 թվականի հունվարին: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը: Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ներկա է եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրության բացմանը: Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Անատոլի Ավետյանին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, նրա հետ շրջել է