Լուրեր
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի ծննդյան 85-ամյակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Լևոն Թոքմաջյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Այս առիթով Լ. Թոքմաջյանի արվեստանոց

Հայաստանում Յոգայի միջազգային օրվա միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանը

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ հունիսի 21-ին նշվել է Յոգայի 8-րդ միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ

«Սերնդեսերունդ փոխանցվող գործունեությունը յուրահատուկ առաքելություն է». Վահրամ Դումանյանը շնորհավորել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:

Եղիշե Ալեքսանյանը՝ կարատեի Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Եղիշե Ալեքսանյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ դառնալով արծաթե մեդալակիր: Հայ մարզիկը 84 կգ քաշային կարգում 4 հաղթական մենամարտ է անցկացրել և պարտություն կրել միայն եզրափակչում՝

Կառավարությունում քննարկվել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հարցերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության

Կարեն Գիլոյանն ընդունել է Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի և հավաքական թիմերի պատասխանատու Բրիտ Բալդիշոլին և ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատուներից Քալֆոս Պեռ Էլիասին: Հանդիպմանը ներկա է եղել նաև

Կայացել է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը. հայտնի են հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնության մասնակից

«Իմ սիմֆոնիկը» ծրագիրը կնպաստի երիտասարդության շրջանում դասական երաժշտության տարածմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին, Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2000 ուսանողների ներգրավմամբ իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։ Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սոցիոլոգիական մեթոդաբանությամբ և գործիքակազմով հարցում իրականացնելու