«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2023 թվականի համար կանցկացվեն լսումներ` նոր անդամներ ներգրավելու նպատակով։

Լսումները տեղի կունենան հունվարի 30-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ակադեմիական երեք մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ և թավջութակ։

Մասնակցության համար անհրաժեշտ է․

▪ ձայնագրել ազատ ոճի ծրագիր՝ 15 րոպեից ոչ պակաս,

▪ ներկայացնել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, տարիք, գործիք, երաժշտական ուսումնական հաստատություն, դասատու, կոնտակտային տվյալներ,

▪ ներկայացնել ձայնագրության Youtube-յան ալիքի հղումը:

Ամբողջական տեղեկությունն ուղարկել meknark2020@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Պատասխան նամակով կտրամադրվի ժամանակացույց՝ ըստ որի հարկավոր է ներկայանալ լսումներին:

Նշենք, որ մասնակցության հայտեր կարող են ներկայացնեն միայն նոր հավակնորդները։