Լուրեր
Հետազոտությունների և նորարարության հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի չորրորդ հանդիպում

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի չորրորդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և

Շրջայց Կեչառիսի վանքում

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Կեչառիս վանական համալիր, որտեղ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների աջակցությամբ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգման աշխատանքների ընթացքում ավելի վաղ նշմարվել էին մշակութային շերտեր, և աշխատանքներն ընդհատվել էին՝ հնագիտական պեղումների իրականացման համար:

Հերթական շրջայցը վերականգնվող հուշարձանների տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր և Կոտայքի մարզի Պտղնավանք եկեղեցիներ, որտեղ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվում

«Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում և ևս 3 թանգարանում

«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում և Ռուսական արվեստի թանգարանում կանցկացվեն «Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք կգործեն շուրջ 1 ամիս։ Ծրագրի նպատակն

Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում: 130 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը, տանելով 4 հաղթանակ, դուրս է

Պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդես «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ցուցահանդեսին ներկայացվել են մրցույթի մասնակիցների աշխատանքները, միջազգային հեղինակների պատկերապատված վեպերից հատվածներ՝

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ստեղծագործական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթ դպրոցականների համար: Մրցույթին կարող են դիմել բոլոր հետաքրքրասեր, ստեղծագործ, նախաձեռնող պատանիներն ու

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով

Ակադեմիական քաղաքն ուժեղացնելու է անհատի ապագայի կանխատեսման բանաձևը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» երկրորդ օրը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Կանխատեսել ապագան» խորագրով: Բանախոսությանը հետևել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ