Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը: Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք պետք է հայտագրվեն
Ցուկուբա համալսարանը հայտարարում է 2025թ. մագիստրատուրայի հայտերի ընդունելություն՝ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կրթաթոշակներով՝ https://shorturl.at/rB6r3, ինչպես նաև Ճապոնիայի և ՀԲ-ի համատեղ կրթաթոշակներով՝ https://shorturl.at/7fms5: Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն (համալսարանական) կրթություն ունեցող և տնտեսական
Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում մրցանակաբաշխությամբ ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի» չորրորդ ամենամյա մրցույթը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական
Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ առաջին բաց մանկական Դելփյան խաղերին մասնակցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ սկսում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագիրը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։ Ծրագրի
Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 9-ին Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի անդամ՝ 3 տարի ժամկետով: Այս պաշտոնում նա ներկայացնելու է Եվրոպայի խորհուրդը: WADA-ի 42 անդամներից բաղկացած
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ուտավիին: Դանիել Դանիելյանը ողջունել է դեսպանին և երկու ժողովուրդների հազարամյա պատմության ու մշակութային առնչությունների համատեքստում կարևորել Հայաստանի և
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում»: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա