Լուրեր
Ավարտվել է «Yerevan Open» շախմատային մրցաշարը. Արման Միքայելյանը՝ երրորդ մրցանակակիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն երրորդ անգամ: Հայ գրոսմայստեր Արման Միքայելյանը մրցաշարի արդյունքներով գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը: Հարկ է նշել, որ 9 տուր տևած ծանր պայքարի արդյունքում

«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսի շրջանակում կայացել է «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածի շնորհանդեսը

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի տրամադրած Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները: Ցուցահանդեսի

Մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. մեր բռնցքամարտիկները գիտեն իրենց մրցակիցներին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. արդեն կայացել են մրցաշարի բացման արարողությունը և վիճակահանությունը, ինչի արդյունքում հայ բռնցքամարտիկները ևս իմացել են իրենց առաջիկա մրցակիցներին: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր՝ 11

Հայաստանի ներկայացուցիչը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն առցանց մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է օլիմպիադայի հաղթողների անունները: Առաջին մրցանակակիր է դարձել Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Նա սովորում է «Սինոփսիս Արմենիա»

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) LXXVII խորհրդի հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Հայաստանի Հանրապետությունը: Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով, որը համանախագահել են Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Սլովենիայի Հանրապետությունը: Վերոնշյալ

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է

Հոկտեմբերի 30-ին կայանալիք «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի նախապատրաստական աշխատանքներն ու կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: «Պետք է ձևավորենք առողջ ապրելակերպի մշակույթ: Կրոսավազքի և

Արա Խզմալյան. «Ներառականությունը հռչակվել է որպես կենտրոնի գերակա ուղղություններից մեկը»

«Գեղագիտության ազգային կենտրոնը» և Բրիտանական խորհուրդը երեկ ազդարարել են Հայաստանում առաջին ներառական մասնագիտական կենտրոնի բացումը, որը ծառայելու է որպես ներառական արվեստի զարգացման և այլընտրանքային կրթության նոր, բազմաֆունկցիոնալ հարթակ: Կենտրոնը հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց՝ կատարողական արվեստի ոլորտում

Հավելյալ հատկացումներ՝ հեռավար կրթությանը և Վանաձորի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցին

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թվականի բյուջեի տնտեսումների հաշվին գումար է հատկացվել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցին և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին: Վերաբաշխված 29 մլն 915 հազար դրամից 7 մլն

Կընդլայնվի հայ-վրացական կրթական համագործակցությունը

Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի): Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության