Լուրեր
Դրամաշնորհային աջակցություն սփյուռքի կրթամշակութային կառույցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։ ԿԳՄՍ

Կինոդպրոց առանց սահմանների. մեկնարկել է կրթական ծրագրի մասնակիցների հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թվականի փետրվարի 11-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և

Ամփոփվել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացրել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։ Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել և մրցանակները հանձնել են ԿԳՄՍ

Հանդիպում «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման շուրջ համագործակից միջազգային կառույցների գործընկերների հետ, որոնք հունվարի 29-31-ն աշխատանքային այցով ժամանել են Հայաստան: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության

Փոփոխություններ գիտական կադրերի ատեստավորման կարգում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը` նշելով, որ 2023 թվականի տարեվերջին հաստատված կարգում առաջարկվող փոփոխությունները և լրամշակումները նպատակ ունեն

Ուրախ եմ, որ հետազոտական աշխատանքներում երիտասարդներ են ներգրավված. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցել է Երևանի պետական համալսարան: Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում, որի ընթացքում քննարկվել են համալսարանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու համագործակցության նոր

«Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների այցը Հայաստան․ քննարկումներ ակադեմիական համայնքի հետ

Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու

«Հայկական  համադպրոցական գիտության փառատոն-2025». հայտերի ընդունում

Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2025.hesc.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 3-ը: