Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» ցուցադրության բացմանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ այսօր ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ցուցադրության բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը

Համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին

Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի համագործակցությամբ տեղի է

«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ Փարիզում անցկացվող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը: Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է

Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան

ՀՀ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում որոշվել է 171 մլն 590,5 հազար դրամ գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին կկատարվեն կապիտալ բնույթի

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոնը կանցկացվի առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան) 2020 թվականի դեկտեմբերի 26-ին առցանց ձևաչափով կմեկնարկի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած հետևյալ հարցերը, որոնք հաստատվել են. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման մեջ փոփոխություն և 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն

Գրադարաններին և մշակութային հաստատություններին պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել

Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությունը, որի հետաձգումը պայմանավորված էր համավարակով և պատերազմական իրավիճակով, դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային գրադարանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Ամփոփվել է «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրը

Եվրոպական միության հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրն ամփոփվել է: Այն իր բովանդակությամբ, ծավալներով և նշանակությամբ աննախադեպ էր: Ծրագիրն իրականացնող փորձագիտական