
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայկական երաժշտական ակադեմիան անցկացրել է առաջին հայկական երաժշտական «Խազեր» մրցանակաբաշխությունը: 17 անվանակարգում պարգևատրվել են հայկական երգարվեստի տարբեր ժանրերի ներկայացուցիչները: Հաղթողներն ընտրվել են ակադեմիայի 300-ից ավելի անդամների քվեարկությամբ: