Լուրեր
«Բարեկամություն» համույթը հանդես կգա մենահամերգով

Ապրիլի 29-ին` ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի» մենահամերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան։ Ծրագրում՝ հայ և այլ ազգերի պարեր։

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր 2020 թվականի նոյեմբերից: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել է 66 երկրի շուրջ 500 ներկայացուցիչ։ Հայաստանի երիտասարդական հավաքականից առաջնությանը մասնակցել է

Արա Խզմալյան. «Պարը լավատեսության, բարոյահոգեբանական խնդիրների հաղթահարման լավագույն միջոցներից մեկն է»

Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը: Օրվան ընդառաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 3 մեդալով

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից եվրոպական ստուգատեսին մասնակցել է 7 ըմբիշ

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ և Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության մասին մտադրությունների նամակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանն այսօր ստորագրել են երկու գերատեսչությունների միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում համագործակցության մասին մտադրությունների նամակ: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի մարմնամարզության առաջնության չեմպիոն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը Հայաստանը ներկայացնելու է ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում, դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Շվեյցարական Բազել քաղաքում կայացած Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում՝ վաստակելով 14.266 միավոր։ Այս վարժությունում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ապրիլի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահում (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կբացվի «Ֆրանսերեն հնատիպ գիրքը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրական ցուցադրությունը։ Ցուցադրվող նյութերի մեջ ընդգրկված են ֆրանսերեն բառարաններ, պատմական գրականություն, ճանապարհորդական

Ապրիլի 27-ին կանցկացվեն համաժողով և բացօթյա համերգ՝ նվիրված հուշարձանների պահպանությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կանցկացնի «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված

Թ. Ալթունյանի անվան համույթի համերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան

Ապրիլի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկայանա Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգը` նվիրված Պարի միջազգային օրվան: Համերգի ընթացքում կհնչեն կատարումներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 106-րդ տարելիցի: