
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» իրականացնում է «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագիրը: 20-րդ դարը մեծագույն փոփոխությունների ժամանակաշրջան էր Հայաստանի և հայ ժողովրդի համար,