Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 88-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին՝ «Անուշ» ներկայացման առաջնախաղով: Ներկայացման բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան:
Թատերաշրջանի բացումն այս տարի հատկանշվում է Աբելյանական 3-րդ և «Թատերական Լոռի» 25-րդ փառատոներով, որոնք միավորվել են Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի շուրջ:
Փառատոնն այս տարի մրցութային չէ, մասնակցելու են Հայաստանի և արտերկրի տարբեր թատրոններ: