Լուրեր
Հոբելյանական համերգ՝ նվիրված Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի մասնակցությամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված

«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնի հատուկ ծրագիրը նվիրվում է նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95 և կինոռեժիսոր, սցենարիստ Արման Մանարյանի 90 ամյա հոբելյաններին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 24-29-ը կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը: Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350

Վիրտուալ այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ շարունակում է Հայաստանի թանգարաններ վիրտուալ այցելությունները: Այս անգամ, Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակում, կազմակերպվել էր այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Ուղիղ հեռարձակմամբ առցանց շրջայցը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին: Ձեռնարկի

Կրթությունն ու մշակույթը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրենին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրեն Թեմիս Քրիստոֆիդոուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն հիմնական ուղենիշները, որոնք ընկած են ոլորտային

Թումանյանական օլիմպիադայի ամփոփում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա, որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ: Գրողի թանգարանում այսօր տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են

Մաքրվել է Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեղծարար համայնքներ» նախաձեռնության և «Սինոփսիսի համաշխարհային կամավորության օրվա» 2019 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանի միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝ Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքը մաքրելու միջոցառում՝ կամավորների ընդգրկմամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

«Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողով. «Ոչ մի որոշում՝ առանց ոլորտի պատասխանատուների ներգրավվածության. Ա. Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Բրիտանական խորհրդի և Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի համագործակցությամբ՝ հոկտեմբերի 18-19-ը Աղվերանում անցկացվել է «Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել են շուկայագիտության, ֆինանսների, և իրավագիտության ոլորտների փորձագետներ՝ Հայաստանից

Ֆրանկֆուրտում ավարտվել է գրքի միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 16-20-ը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի է ունեցել Գրքի ամենամյա միջազգային փառատոնը, որին Հայաստանը այս տարի ևս մասնակցում էր: Հայկական տաղավարում ներկայացվել են հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն,

«Աղբարիկս․ Ազնավուրների ոդիսականը» թատերերգությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ` 2019 թ. հոկտեմբերի 22-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, հոկտեմբերի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 26-ին Գորիսի