«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամների ծրագրերի շրջանակներում Արցախի Շուշի քաղաքում վերականգնվել է Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթը: Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը տեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 17:00-ին, Շուշի քաղաքի Վերին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կանցկացնի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ` նվիրված արևմտահայ գրողներ Երվանդ Օտյանի 150, Լևոն Շանթի 150, Դանիել Վարուժանի 135, Զահրատի 95 ամյա հոբելյաններին: Հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արևմտահայ գրողներ» խորագրի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կմեկնի Գերմանիա` մասնակցելու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովին: Գիտաժողովն անցկացվում է Վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում` հոկտեմբերի 8-10-ը Բեռլինի Հումբոլդթի և Հալլե-Վիտենբերգ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող World Congress on Information Technology (WCIT) 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացել է կրթական նորարարությունների տաղավարով: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել համաժողովին, շրջել տաղավարում: Միջոցառման
2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: Գրադարանավարի օրվա առթիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար նախարարության, ինչպես նաև համայնքային ենթակայությամբ գործող գրադարանների 34
Հոկտեմբերի 9-ին` ժամը 19:30, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառման բացման արարողությունը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությամբ: Այն կարևորվում է բարերար Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյա հոբելյանով, այն նաև
Հայ ժողովրդի մեծագույն բարեկամ՝ նշանավոր գրող, կինոդրամատուրգ հրապարակախոս, հայագետ Կիմ Բակշին իր կտակում որպես Հայաստանի հանդեպ հավատարիմ սիրո դրսևորում, խնդրել է իր աճյունափոշու մի մասը հուղարկավորել Գառնիի կիրճում, մյուս մասը՝ Շուշիում: Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից ստեղծվել է հուղարկավորության պետական հանձնաժողով, որը
Հոկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի մենահամերգը: Գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյան, գլխավոր բալետմայստեր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան, տնօրեն`
Հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի № 417-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի