ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօր կազմակերպել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ իրականացված մի շարք ծրագրերի վերաբերյալ: Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, ենթահամակարգերի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի,
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2025 թ. հոկտեմբերի 10-ից 24-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շարունակում է չնախատեսված այցելությունները հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ տեղում ծանոթանալու դասերի կազմակերպման ընթացքին և առկա խնդիրներին։ Այս անգամ նախարարի տեղակալն այցելել է Երևանի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք կրթական հաստատություններ։ Արաքսիա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրները և լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները: Մանկավարժներն առանձնակի անդրադարձել են տնօրենի, ուսուցչի թափուր տեղի և «Տարվա լավագույնները» մրցույթների կարգերին, վերջինիս հայտերի
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը` նվիրված հայ և եվրոպական երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամությանը: Համերգը կյանքի է կոչվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության,
Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվում է Գրադարանավարի օրը: Տոնի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի 45 ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Միջոցառմանը
Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Այս տոնի խորհուրդը գրադարանավարի մասնագիտության և ձեր դերի արժևորումն է կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում: Գրադարանն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Ֆաբրիցիո Ձարկոնեին և շնորհավորել Հայաստանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 16-րդ նիստը: Նիստում քննարկվել են Շիրակի, Արագածոտնի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող