Լուրեր
«ԴիջիԹեք» ցուցահանդեսում ներկայացվել են հանրակրթության նորարարական ծրագրերը

«Մերիդիան Էքսպո» կենտրոնում այսօր տեղի է ունեցել «ԴիջիԹեք» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, տարբեր տեխնոլոգիական ընկերություններ: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 և Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 նորակառույց դպրոցներ՝ ծանոթանալու գույքով ապահովման գործընթացին: Դպրոցները կառուցվել են Կառավարության «300 դպրոց,

Վերապատրաստման հրավեր՝ Բրիտանական խորհրդի Future English («Ապագայի անգլերեն») ծրագրին մասնակցելու համար

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է Future English («Ապագայի անգլերեն») ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումները: Ծրագիրն անգլերենի ուսուցիչներին առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացում՝ հնարավորություն ընձեռելով ողջ գործընթացն իրականացնել նորարարական, ժամանակակից առցանց հարթակի կիրառմամբ, որը կոչվում է Ուսուցիչների

Ծրագիր՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունը ներկայացնում է «Փարաջանով 100․ դիմակահանդես Փարաջանովի «ամառանոցում»» խորագրով մշակութային մեծամասշտաբ ծրագիրը: Այն նվիրված է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

Հաստատվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկը

Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը: Սահմանվել են նաև ցանկում ընդգրկված

Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի

«Ձեր հաղթանակները ոգևորիչ են». Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հանդիպմանը ներկա են եղել նաև

Լույս է տեսել Հովհաննես Չեքիջյանի կյանքին և գործունեությանը նվիրված գիրք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ լույս է տեսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գիրքը: Աշխատությունը նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական

ՀՀ կրթության բարեփոխումների բովանդակային ուղղվածությունը ներկայացվել է ԱՊՀ ուսուցիչների 8-րդ համագումարում

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը, որի բացման միջոցառմանը մասնակիցներին ողջունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն