Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը: Որպես ծրագրի եզրափակում՝ խմբերը թատրոնի «Փոքր» բեմում հանդիսատեսին ներկայացրել են նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 22-25-ը Ջավախքում անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը, որի շրջանակում բացվել է համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է՝ «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի, Հայաստանի և Վրաստանի նկարիչների
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 13-27-ը մասնակցել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում անցկացվող «AACT worldfest 2022» միջազգային թատերական փառատոնին: Նշենք, որ «AACT worldfest» միջազգային թատերական փառատոնին հնարավորություն են ունենում մասնակցելու ընդամենը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Աուտիզմ» ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ 2022 թ. ապրիլի 15-ից մեկնարկել է «Մշակույթի և կատարողական արվեստի զարգացումը ներառական կրթության մեջ» խորագրով «Hope For Dreams» երաժշտական նախագիծը: Նախագծի մասնակիցներն են այն
Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչև մեկ միլիոն դրամ է հատկացնում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն
«ASSOCIATED PRESS» միջազգային լրատվական կայքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվական աջակցությամբ անդրադարձել է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձաններին: Միջազգային լրատվական կայքը հատկապես կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությամբ ներկայում վերականգնողական աշխատանքների ընթացքում գտնվող, ինչպես նաև ընթացիկ տարում վերականգնման ենթակա եկեղեցիները: ԿԳՄՍ նախարարության
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել՝ այս անգամ Կոտայքի մարզի մի շարք հուշարձանների տեղազննման, ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների ուսումնասիրման և դրանք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում