Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչև մեկ միլիոն դրամ է հատկացնում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։
Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը:
Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները), որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Ավելին...