Լուրեր
Գիտության փառատոնի մրցանակակիրն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը:

Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել

Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի երախտավոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ազգային նվագարանների ջատագով, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը կազմակերպել է հոբելյանական համերգ, որը տեղի է ունեցել

Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը

Մեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2027 թ․ ընդունելությունը։ PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման

Մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի վարպետության դասերը։ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ իրականացվող մրցույթի առաջին փուլին մասնակցել են շուրջ 20 կրթական հաստատությունների 67 երիտասարդ երաժիշտներ, որոնցից 32-ը հաղթահարել են մրցութային փուլը և այժմ մասնակցում են երկրորդ փուլի վարպետության

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2026 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը:

Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառման շրջանակում

Մայիսի 18-ը կարևոր ու խորհրդանշական օր է համաշխարհային մշակութային օրացույցում․ օրը նշանավորվել է՝ արժևորելով թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոններ։ Մայիսի 16-ին թանգարանային համայնքը տոնել է «Թանգարանների գիշեր»

Թանգարանների միջազգային օր. պարգևատրվել են ոլորտի մի խումբ աշխատակիցներ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքի համար պարգևատրվել են նախարարության մեդալով, պատվոգրերով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։ Մայիսի 18-ն առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոնների։ Հայաստանի թանգարանները

Այց «Հին Խնձորեսկ» և ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են նաև «Հին Խնձորեսկ» և ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ։ Նախորդ տարվանից մեկնարկել են Խնձորեսկի հնավայրի բարեկարգման աշխատանքները։ Իրականացվել են մաքրման, բարեկարգման,