Լուրեր
«Հայֆիլմ» կինոստուդիան» վերադարձվել է ԿԳՄՍ նախարարությանը

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում, որով հայկական կինոարդյունաբերության հիմնասյուն հանդիսացող կառույցը վերադարձվում է կինոարվեստի

Ժաննա Անդրեասյանի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են

Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Ցվետկովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Սերբիայի միջև ձևավորված արդյունավետ

«Ֆրանկոֆոնիկ Տաղարան»․ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը տրվել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» խորագրով համերգով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ԱԳ

Թատերական շաբաթ. Երևանի թիվ 161 դպրոցի աշակերտների այցը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թատերական շաբաթ» ծրագիրը շարունակվում է: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը թատերական շաբաթվա շրջանակում հյուրընկալել է Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի 8 և 9-րդ դասարանի

Տեղի է ունեցել «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումների եզրափակիչ գալա համերգը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի 2025 թվականի միջոցառումների եզրափակիչ գալա համերգը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: 2025 թվականի ծրագրին մասնակցել են շուրջ 200 սաներ

Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում կայացել է հերթական սիմֆոնիկ համերգը՝ նվիրված լեհ մշակութային գործիչ Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին։ Էլժբետա Պենդերեցկան ողջ կյանքը նվիրել է ամուսնու՝ հայկական արմատներ ունեցող մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտական ժառանգության

«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իսպանիայի ազգային գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում Իսպանիայի ազգային գրադարանում մարտի 27-ից հունիսի 21-ը կցուցադրվեն հայկական հին ձեռագրեր։ «Հոգևոր քարտեզի

Ավետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանություն

ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ «Արևիկ» մանկական գրատունը կազմակերպում է ժամանակակից հայ գրող Տաթևիկ Ավետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանություն և ստեղծագործական աշխատարան։ Միջոցառման ընթացքում երեխաները հնարավորություն կունենան լսելու հեքիաթի թատերայնացված ընթերցանություն և մասնակցելու քննարկման, ինչպես նաև էկո բաժակներում կտնկեն սերմեր և