ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա
2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մրցույթին մասնակցելու
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով դեսպան Նիկոլովին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան
Հունվարի 22-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը: Հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Առնո
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ եկեղեցիների ամրակայման և վերականգնման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ երբեք պետության կողմից հուշարձանների ոլորտն այսչափ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Պոպին և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել
Մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում տեղի կունենա արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որն անցկացվում է «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագրի ներքո: Հայաստանի ազգային տաղավարը կներկայանա նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Պոպի և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը
Այսօր ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) նշում է 80-ամյակը: Նրա բազմակողմանի գործունեությունը ներառում է կատարողական արվեստը, դիրիժորությունը, երաժշտագիտությունը, մանկավարժությունը և հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությունն ու հանրահռչակումը։