ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման իրականացում, «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչին: Սերբական պատվիրակության կազմում էին Սերբիայի հայ ազգային համայնքի նախագահ Բիլիանա Օբրադովիչը, Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 302 կգ արդյունքով: Գոռ Սահակյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 130 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ պոկել
Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին։ Գիտաժողովը 2022 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Երևանում: Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ
«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի մեծ դահլիճում հանդես կգան 2022 թվականի վարպետության դասերի շարքի երկրորդ ամփոփիչ համերգով: Երկրորդ ամփոփիչ համերգին ելույթներով հանդես կգան 14 պատանի երաժիշտ: Պատանիների
Մայիսի 5-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։ Ծնունդ առնելով և ձևավորվելով Ֆրանսիայում՝ համաշխարհային արվեստում իրական հեղաշրջում կատարած այս «տիպիկ ֆրանսիական» ուղղությունը լայն տարածում է գտել աշխարհի տարբեր երկրների
2022 թ. լրանում է անվանի դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի
Գրականագիտության, հայագիտության, գրահրատարակչության ոլորտներում ներդրած նշանակալի ավանդի համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահագն Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով: Պատվոգիրը հանձնել է ԿԳՄՍ
Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ հանդիսանալու է «Կինոարխիվների միջազգային ասոցիացիայի» (FIAF) ասոցացված անդամ, ինչը կարևոր ու նշանակալի ձեռքբերում է։ Բարձր գնահատելով կինոկենտրոնի վերջին տարիների գործունեությունը հայկական կինոժառանգության պահպանման, վերականգնման և հանրայնացման գործում՝ FIAF-ի գործադիր կոմիտեն ս․թ․ ապրիլի