«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի մեծ դահլիճում հանդես կգան 2022 թվականի վարպետության դասերի շարքի երկրորդ ամփոփիչ համերգով:

Երկրորդ ամփոփիչ համերգին ելույթներով հանդես կգան 14 պատանի երաժիշտ: Պատանիների հետ աշխատող մասնագետը Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքանյանն է:

Վարպետության դասերի մասնակիցները 7-20 տարեկան երաժիշտ-կատարողներ են, որոնք նախագծի շրջանակում հանդիպում են ՀՀ առաջատար մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ):

Վարպետության դասերին ակտիվորեն մասնակցում են երաժիշտներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ուսումնական հաստատություններից:

«Վարպետության դաս» նախագիծն անցկացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի շրջանակում: