Լուրեր
Հունվարի 9-ից կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

2024 թ. հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը, որի համար ձևավորվել է հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հունվարի 9-ին կտրվի հոբելյանական միջոցառումների

Մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։ Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև

Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ` Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն անցկացրել է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա

Ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ 16-30 տարեկանների համար. կարգի փոփոխություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրին հնարավոր է դիմել ԿԳՄՍ նախարարի

Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծնունդի տոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգով: Համերգը կկայանա հունվարի 6-ին՝ 17:00-ին, Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Կատարումներով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Վարչապետին է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի N 2062-Ա որոշման

Կայացել է «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա համերգը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացել է «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա համերգը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք։

Մշակութային տարվա ամփոփում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների տնօրեններին և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու տարին։ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության՝ մշակութային