Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների տնօրեններին և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու տարին։

Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտում իրականացված աշխատանքները, իսկ Արթուր Մարտիրոսյանը՝ միջազգային համագործակցության շրջանակում ծավալած գործունեությունը։