Լուրեր
Մատենադարանում կայացել է հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության և ներքին գործերի

Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։ Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝ 8–12 տարեկաններ 13–17 տարեկաններ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը

Գավառում մեկնարկում է Թատերական երկամսյակը

ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ մարտ-ապրիլ ամիսներին Գավառ քաղաքում կանցկացվի «Թատերական երկամսյակ» մշակութային նախագիծը։ Ծրագրի նպատակն է ակտիվացնել մարզի մշակութային կյանքը, խթանել մայրաքաղաքի և մարզերի թատերական համագործակցությունը և Գեղարքունիքի մարզի հանդիսատեսին հնարավորություն տալ ծանոթանալու երևանյան թատրոնների կարևոր

Հանդիպում ԵԽ «Մշակութային ուղիներ» համաձայնագրի գործադիր քարտուղարի հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Ողջունելով

Հայտնի են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թվականի արդյունքները. առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը: Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝

Ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմին

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմին: Մամուլի ասուլիսի շրջանակում Մատենադարանում ցուցադրվել է Սկևռայի Ավետարանի բացառիկ կրկնօրինակը՝ ֆաքսիմիլը: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Աշխատաժողով՝ նվիրված Արուճի հնավայրին

Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության շրջանակում և Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպվել է միջազգային աշխատաժողով՝ քննարկելու Արուճի հնավայրի պատմահնագիտական նշանակությունը, դրա վերականգնման, թանգարանացման և զարգացման հեռանկարները: Աշխատաժողովի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հայ հրաձիգները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ  են ստացել  9 պատմամշակութային կառույցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ