Լուրեր
ԿԳՄՍՆ մեդալ՝ հուշարձանների պահպանությանն ուղղված երկարամյա աշխատանքի և նշանակալի ավանդի համար

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակից Նորիկ Հազեյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար: Նորիկ Հազեյանին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: «Նորիկ Հազեյանը մեր վաստակաշատ

ՀՀ կառավարության աջակցությամբ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի թագավորություն: Նա ներկա է գտնվել ՀՀ պետական ֆինանսավորմամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում հայագիտական ամբիոնի բացման արարողությանը և դրան հաջորդած գիտաժողովին: Նախարարի

Պարգևատրվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր պարգևատրել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն գնահատելու աշակերտների գրանցած հաջողությունները։ «Մենք պետք է անենք հնարավորը՝ ստեղծելու այն պարարտ հողը

Տեղի է ունեցել «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով հրատարակված գրքերի շնորհանդեսը

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը: Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը

Ուսման վարձավճար՝ եկամտային հարկի վերադարձի փոխհատուցմամբ․ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը

Կառավարության որոշմամբ լրամշակվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով ՀՀ հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային օրենսգրքով սահմանված կարգով

Դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2023 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն»,

«Քո արվեստը դպրոցում» ծրագրին մասնակցելով՝ ձեռք եք բերում ոչ միայն գիտելիք, այլև արժեքային դաստիարակություն. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 17-ից մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրի նոր փուլը: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ 10-18 տարեկան պատանիների համար

Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։ Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-18 տարեկան արվեստասեր և շնորհալի երեխաներն ու պատանիները Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Մասնակիցները կարող են