Լուրեր
Մեկնարկել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության հերթական մրցույթը

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի

«Հայկական կինոդար» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում կցուցադրվեն ֆիլմեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում հուլիսից նոյեմբեր իրականացնում է «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը: «Հայկական կինոդար» ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, իսկ

Ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: Հանձնաժողովի կազմում են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Աշխատանքային քննարկում՝ արտադպրոցական կրթության կազմակերպման խնդիրների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Երևանի և ՀՀ մարզերի արվեստի և երաժշտական մի շարք դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների տնօրենների՝ քննարկելու արտադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել են

Կներկայացվի «Արեգ Կոզմոյան․ ԱՆՑուԴԱՐՁ, հարյուրամյա գիֆապատում» ցուցադրությունը՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, կներկայացնեն «Արեգ Կոզմոյան․ ԱՆՑուԴԱՐՁ, հարյուրամյա գիֆապատում» ցուցադրությունը՝ նվիրված հայ կինոյի 100- ամյակին։ Ցուցահանդեսը կգործի

Օտարերկրացիներին կտրամադրվեն կրթաթոշակներ

Մեքսիկայի կառավարության «COIL» («Համատեղ առցանց միջազգային ուսուցում») նախագծերի շրջանակում օտարերկրացիներին կտրամադրվեն կրթաթոշակներ: Դիմումատուներից պահանջվող մասնագիտական հմտությունների, փորձի, փաստաթղթերի, լոգիստիկ և ֆինանսական հարցերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/hm295eaj: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետն է 2023 թ․ օգոստոսի

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացել է «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 112 երկրի 618 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով։ Հայաստանի թիմը ներկայացել է վեց աշակերտով. չորս դպրոցական՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ

Ամեն ինչ գրադարանային կյանքի մասին. լույս է տեսել «Լրատու» հանդեսի առաջին համարը

Առաջին անգամ առցանց հրապարակվել է «Լրատու» հայկական գրադարանային ասոցիացիայի գիտատեղեկատվական հանդեսի անդրանիկ համարը: Հանդեսի նպատակն է անդրադառնալ Հայաստանի գրադարանային համակարգում առկա խնդիրներին

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավորի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հնդկաստան բարեկամական