ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, կներկայացնեն «Արեգ Կոզմոյան ԱՆՑուԴԱՐՁ, հարյուրամյա գիֆապատում» ցուցադրությունը՝ նվիրված հայ կինոյի 100- ամյակին։

Ցուցահանդեսը կգործի հուլիսի 12-ից օգոստոսի 6-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում (մուտքն ազատ է)։

Արեգ Կոզմոյանի «ԱՆՑուԴԱՐՁ» նախագիծը հայ կինոյի 100-ամյակի շտեմարան է՝ 10 տասնամյակից ընտրված հարյուր ֆիլմերի գիֆերով (պատկերների փոխանակման ձևաչափ, Graphics Interchange Format)։

Յուրաքանչյուր դրվագ դնելով հետուառաջ շարժման մեջ՝ Արեգը ստանում է պատկերների չընդհատվող շրջապտույտ։ Այս ցուցադրությունը, Վան Սարկիսյանի հուզական երաժշտական մշակումների ու Ռոդիոն Նիկիտինսկիխու ձայնային համադրությամբ, հանդիսատեսին կուղեկցի հարյուրամյա հայ կինոյի հոլովույթներով:

Միջոցառումն իրականացվում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի շրջանակում: