
Սիրելի՛ կապանցիներ, սյունեցիներ, հայրենակիցներ, ինչպես գիտենք, Կապանը ճանաչվել է 2021 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 1֊ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի կունենա Երիտասարդական մայրաքաղաքի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառումների մեկնարկը կտրվի Կապանի քաղաքապետարանից դեպի Բաղաբուրջ հուշահամալիր երթով։