ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն,
Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Առաջին խաղում Հայաստանի հավաքականն ուժերն է չափել Մալայզիայի ընտրանու հետ և բոլոր 3 քառորդներում ունենալով նկատելի առավելություն՝ 24:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։ Երևանի գեղասահքի և
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժությունում: Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է: Ավելի վաղ Հայաստանի
Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոյձեի նկատմամբ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Լավագույն երիտասարդ ծանրորդի մրցանակը հայ մարզուհին ստացել է Մոլդովայում մեկնարկած Եվրոպայի առաջնության շրջանակում: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024
Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։ Համլետ Մանուկյանը մեծահասակաների պայքարում նվաճել է իր
Ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World
Սլովակիայի մայրաքաղաք Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ից պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումային օրվա արդյունքներով Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ Մանվել Խաչատրյանը, Կարեն Ասլանյանը և Մալխաս Ամոյանը, դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ: 55 կգ քաշային
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքները։ Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու․ այն գործել է ավելի քան 6 ամիս՝ Բրիտանական թանգարանի հետ