Լուրեր
Երազել, սխալվել և այդ սխալների վրա սովորել.  դիպլոմներ՝ ուսուցիչների նոր սերնդին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել են իրենց ավարտական վկայականները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նա շրջանավարտներին դիմել է որպես գործընկերներ՝ ընդգծելով,

Դանիել Դանիելյանն այցելել է Թալինի մշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրեր, ծանոթացել մշակութային հաստատությունների գործունեությանն ու ենթակառուցվածքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, վարչական

8 մեդալ՝ ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում

Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալների։ Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն են։ Օլիմպիադային

Ժաննա Անդրեասյանը Սոֆի Դևոյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը: Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը պատրաստ է

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները: Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև

Նոր ձևաչափով հերթական ատեստավորմանը հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ

2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր

Ամփոփվել է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը, որն ամփոփվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում համերգային շրջագայությամբ: «Ափդեյթ 4. երգվող երգեր»

Քննարկվել են պատանիների կարողությունների զարգացման հնարավորություններն արվեստի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Անուշ Թորանյանին և արվեստի ու մշակույթի հարցերով պատասխանատու Մանոն Զեյդլերին: Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-ֆրանսիական

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված սփյուռքում գործող կրթամշակութային կառույցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ սփյուռքում գործող կրթական կառույցներին կրթամշակութային, գիտահրատարակչական