Լուրեր
ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության

«Կարևոր է արժևորել մեր ունեցածը և դրանից ուժ ստանալ». նախարարը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսին

Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։ Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

Ընդունվում են հայտեր` մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 22-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր:

Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու» կարգը: Համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ

Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թ. բյուջեի հիմնական գերակայությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ դրամով կամ 38%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 15-ին

Դրամաշնորհային մրցույթ. «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություննների տրամադրում»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություննների տրամադրում» միջոցառման՝ 2024 և 2025 թվականներին իրականացման նպատակով: Մրցույթը կազմակերպվում

Սյունիքի մարզի երիտասարդների համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ

Գորիսի պետական համալսարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին է՝ իրականացնում է անվճար մասնագիտական դասընթացների շարք։ Նպատակը ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների,

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի մի շարք հուշարձաններ

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագրին: Աշխատաժողովին ներկա էին նաև համայնքի ղեկավար Արման

Վերաբացվել է Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի վերաբացման և «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը