ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 22-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր:

Հայտերն ընդունվում են ներքոհիշյալ փոր­ձաքննության ոլորտների համար`

1) հնէաբանություն և հնէակենսաբանություն,

2) մարդաբանություն,

3) քարեդարյան և պղնձեքարեդարյան մշակույթ (հնագույն շրջանից մինչև մ.թ.ա. IV հազ. I կեսը ներառյալ),

4) բրոնզի և երկաթի դարաշրջանի մշակույթ (մ.թ.ա. IV հազ. II կեսից մինչև մ.թ.ա. I հազ. սկիզբ),

5) Վանի թագավորության շրջանի մշակույթ (մ.թ.ա. IX-VIII դ. մինչև մ.թ.ա. VI դ.),

6) հին Հայաստանի մշակույթ (մ.թ.ա. VI դ. մինչև մ.թ. IV դ.),

7) միջնադարյան Հայաստանի մշակույթ (մ.թ. IV դ. մինչև XVII դ.),

8) սեպագիր ժառանգություն,

9) վիմագիր ժառանգություն,

10) մանրանկարչություն (մինչև XVIII դարը ներառյալ),

11) ձեռագիր ժառանգություն,

12) տպագիր ժառանգություն,

13) նվագարաններ (XVII դարից սկսած),

14) գործվածք (XVII դարից սկսած),

15) հանդերձանք (տարազ` XVII դարից սկսած),

16) ասեղնագործություն, ժանեկագործություն (XVII դարից սկսած),

17) գեղարվեստական մետաղ (XVII դարից սկսած),

18) փայտարվեստ և կահույք (XVII դարից սկսած),

19) գեղարվեստական ապակի և կերամիկա (XVII դարից սկսած),

20) զարդաքանդակ (քար (կամեյա), խեցի, ոսկոր` XVII դարից սկսած),

21) ֆալերիստիկա (մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ, տարբերանշաններ` XVII դարից սկսած),

22) զինանիշագիտություն (հերալդիկա` XVII դարից սկսած),

23) կնիքագիտություն (XVII դարից սկսած),

24) տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր (XVII դարից սկսած),

25) զենք և զինվորական հանդերձանք (XVII դարից սկսած),

26) ճարտարապետական տարրեր (XVII դարից սկսած),

27) տնայնագործություն և արհեստագործություն (XVII դարից սկսած),

28) փոխադրամիջոցներ (XVII դարից սկսած),

29) հայ կերպարվեստ,

30) եվրոպական կերպարվեստ,

31) ռուսական կերպարվեստ,

32) սրբապատկեր (իկոնա),

33) արևելյան, ամերիկյան և աֆրիկյան կերպարվեստ,

34) ժամացույցներ,

35) դրամագիտություն և բոնիստիկա,

36) ֆիլատելիա (նամականիշներ, ծրարներ, բացիկներ),

37) կինո, ֆոտո, ֆոնո և տեսանյութեր

Հայտին կից ներկայացվում են`

1. հայտադիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով,

2. հայցվող հավատարմագրման ոլորտ/ներ/ին համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (հավատարմագրման ոլորտների համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. հունվարի 11-ի N 03- Ն հրամանով),

3. մեկ 3*4 լուսանկար,

4. անձը հաստատող փաստաթղթի պատճեն,

5. մշակութային արժեքների փորձագետի կամ թվարկված փորձաքննության ոլորտ­ների գծով թանգարանում, պատկերասրահում, գրադարանում, արխիվում և գիտահետազոտական կազմակերպությունում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա համապատասխան (գիտական) մասնագիտական աշխատան­քային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը.

6. փորձաքննության ոլորտների վերաբերյալ իրականացված ծրագրերին, մշակված թեմաներին վերաբերող նյութեր, փաստաթղթեր (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև 5-րդ կետի կազմակերպություններից որևէ մեկի կողմից տրված բնու­թագիր-երաշխավորագիր,

7. թվարկված փորձաքննության ոլորտի (ոլորտների) որակավորման դասընթացների մասնակցության մասին հավաստող փաստաթղթի պատճենը (այդպի­սիք լինելու դեպքում),

8. համալիր փորձաքննություն իրականացնելու նյութատեխնիկական միջոցներից (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ) օգտվելու հմտությունները և կարողությունները հավաստող փաստաթուղթ:

Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնում (հեռ.՝ 010-599-699) կամ էլեկտրոնային եղանակով՝ heritagecv@escs.am hասցեով: